Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Գերագույն ռադան նիստ է անելու

Գերագույն ռադան նիստ է անելու
21.02.2014 | 12:58

ՈՒկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով, Կիևում փետրվարի 18-ից սկսած զոհերի թիվը հասել է 77-ի: Նրանց թվում կա նաև հայ: Առայժմ պարզվել է հիսուն զոհերի ինքնությունը: Բուժօգնության է դիմել 571 հոգի, նրանցից 363-ը հոսպիտալացվել է: 1 օրում զոհերի թիվն ավելացել է 50-ով: Երեկ երեկոյան պատգամավորները հավաքվել են Գերագույն ռադայում: Նրանք հրահանգ են ընդունել, որով իրավապահ և ռազմական կառույցներին արգելվում է ուժ կիրառել խաղաղ քաղաքացիների նկատմամբ: Արգելվել է նաև հակաահաբեկչական գործողությունների իրականացումը, որը նախաձեռնել է ՈՒկրաինայի անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարությանն էլ արգելվել է օգտագործել զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններում:
Այսօր ռադան քննարկելու է 2004 թ. սահմանադրությանը վերադառնալու և գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային պաշտոնից հեռացնելու հարցը: Որոշ տվյալներով` Գերագույն ռադայի նախագահ Ռիբակը լքել է ՈՒկրաինան, և պատգամավորները սկսելու են նրա պաշտոնանկության գործընթացը:

Դիտվել է՝ 2690

Մեկնաբանություններ